Գիտնականները պարզել են՝ ինչու է ուղեղը ծերանում22 նոյեմբերի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում գտնվող Ալլենի Գլխուղեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի ծերացումն ու կոգնիտիվ ունակությունների նվազումը կապված է նեյրոֆիբրիլյար հանգույցների և վահանիկների կուտակման հետ, ինչպես նաև պայմանավորված է գեների ակտիվության փոփոխմամբ, հայտնում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով: Գիտնականները վերլուծել են 65-90 տարեկան 107 տարեցի ուղեղների նմուշները: Ներկելով նյարդային հյուսվածքները տիոֆլավին Տ դեղին գույնի ներկանյութով՝ պարզել են, որ առկա են մեծ թվով ամիլոիդային վահանիկներ՝ բետա-ամիլոիդների պեպտիդների կուտակումներ, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ: Հայտնաբերվել են նաև միահյուսված պրոտեինային հյուսվածքներ՝ նյարդաբրիլյարային հանգույցներ: Դրանց կուտակումները կապված են տարեցների մոտ տկարամտության զարգացման հետ, սակայն ոչ միշտ: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ տկարամտության զարգացմանն են նպաստում ԴՆԹ ակտիվության տարիքային փոփոխությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |