Իրանի քաղաքացին մեղադրվում է «Գահերի խաղի» վրա հաքերային հարձակման մեջ22 նոյեմբերի 2017 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Իրանի քաղաքացի Բեհզադ Մեսրիին՝ HBO հեռուստաալիքի ցանցի վրա հաքերային հարձակման և «Գահերի խաղը» սերիալի սցենարի արտահոսքի համար: BBC-ի փոխանցմամբ, ամերիկացի իրավաբան Յուն Քիմը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Իրանից: «Չնայած ԱՄՆ-ի իրավապահները նրան չեն կարող ձերբակալել, միևնույն է՝ նա ստիպված է առերեսվել հանգամանքների հետ: Նա երբեք չի կարողանա լքել Իրանի սահմանները՝ առանց ձերբակալվելու մտավախության»,-ասել է նա: 2017-ի մայիսին HBO-ի ցանցը հաքերային հարձակման ենթարկած Մեսրին աշխատում է Իրանի զինված ուժերում և ամերիկյան կայքերի դեմ տարվող հաքերային արշավների մասնակից է եղել: Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսին։ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան նախատեսվածից շուտ էր հայտնվել համացանցում, ավելի ուշ ցանցում էր հայտնվել նաև 5-րդ սերիայի սցենարը: Գողացվել էր 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի սերիա։ Հեռուստաալիքն ընդունել էր միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |