Հայաստանի նախկին նախագահին է միացել Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը միացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Ելույթ ունենալով Երեւանի կենտրոնում անցնող հանրահավաքին` Ջհանգիրյանն անձամբ հայտարարել է, որ «ընտրություններն անցել են ամենակոպիտ խախտումներով, որ Հայաստանի որեւէ ընտրությանը այդ քանակությումաբ բռնություններ, կեղծիքներ եւ քվեաթերթիկների լրացումներ չեն եղել»: «Ես ձեզ կոչ եմ անում պաշտպանել ձեր ձայները»,- ընդգծել է նա: «Ժամանակն է միանալ պայքարին եւ հաստատել օրենքի գերակայությունը երկրի երեսին: Ես դատախազ եմ, դեռեւս դատախազ եմ, եւ ես ողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ դուք չկոտրվեք ճնշման տակ, քանի որ չկա որեւէ գեներալ, որեւէ դատախազ, որեւէ ուժային պաշտոնյա, ով ձեռք կբարձրացներ իր ժողովրդի վրա»,- հայտարարել է նա:



Այսօր` փետրվարի 22-ին, «Ազատության» հրապարակում, հռետորների կողքին կանգնել է նաեւ «Ժառանգություն» կուսացկության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խորհրդանշականորեն ձեռք-ձեռքի են տվել եւ ժողովրդի հետ միասին վանկարկել են «Միացում»: Ընդդիմադիրներին նաեւ միացել է Հունաստանում Հայաստանի նախկին դեսպան Արման Նավասարդյանը, ով կոչ է արել «ձեռքերի վրա տանել Լեւոն Տեր-Պետրոսյանին Բաղրամյան 26 հասցեով» (նախագահի նստավայր), հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքը երեկ վերածվել է նստացույցի: Ընդդիմադիրները պահանջում են նոր նախագահական ընտրությունների անցկացում, ուղիղ եթեր եւ քրեական պատասխանատվության ենթարկում բոլոր մեղավորներին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---