Մնացականյան. ԼՂ հարցի լուծումը ոչ թե մեզ, այլ ուրիշների համար ցավոտ կլինի

Մնացականյան. ԼՂ հարցի լուծումը ոչ թե մեզ, այլ ուրիշների համար ցավոտ կլինի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծումը ոչ թե մեզ, այլ ուրիշների համար է ցավոտ լինելու: Այսպիսի հայտարարություն է արել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծումը ցավոտ է լինելու»:

«Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը ես չեմ մեկնաբանում, բայց «շատ ցավոտ»-ի մասին կասեմ` դա ոչ թե մեզ համար, այլ ուրիշների համար է ցավոտ լինելու», - ասել է Լևոն Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը կրթության, գիտության վրա՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---