ՀՀ մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ վիրտուալ զրույցին

ՀՀ մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ վիրտուալ զրույցին

PanARMENIAN.Net - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցականները մասնակցել են գրող և ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը», «Ռոանդա հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի, Լոս Անջելեսի (ԱՄՆ) և Ամանի (Հորդանան) երիտասարդների հետ վիրտուալ զրույցին։

Հանդուրժողականության միջազգային օրը «Գլոբալ նոմադս» ընկերությունը կազմակերպել էր «Սիրուն» վիրտուալ նախագիծը։ Նախագածի նպատակն է երկխոսություն ծավալել աշխարհում կատարվող անարդարությունների շուրջ։ Հիմնադրամի շահառու գյուղերի աշակերտները հավաքվել էին COAF-ի կողմից նորոգված Հացիկի դպրոցում՝ առցանց միանալու իրենց զրուցակիցներին աշխարհի տարբեր ծայրերում։

«Սիրունը» կրթական ռեսուրս է, որը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հիմնական թեման է՝ «լռությունն է ծնում անարդարությունը» կարգախոսով։ Որպես վիրտուալ իրականության փորձ՝ այն դիտորդին հնարավորություն է ընձեռում պատմական կարևորագույն պահին հայտնվել Օսմանյան գյուղերից մեկում՝ կարեկցանք տարածելով ցեղասպանության, քաղաքացիական պատերազմի և հակամարտությունների խաչմերուկում հայտնված սովորական մարդու սարսափելի ընտրության և փորձի նկատմամբ։

Աշակերտները կարծիքներ են փոխանակել Ցեղասպանության չճանաչված լինելու փաստի շուրջ, խոսել այն մասին, թե ինչպես կանխեն դպրոցում առկա բուլինգն այն աշակերտների հանդեպ, ովքեր տարբեր են, և ինչու է անհանդուրժողականությունը հանգեցրել այսքան սպանությունների ամբողջ աշխարհում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Անչափ ուրախալի է տեսնել, որ մեր երիտասարդները հանդուրժող ու լայնախոհ են, ու նրանց պատմական հիշողության մեջ արմատացած չեն ատելությունն ու զայրույթը»,- նշել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---