Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղը բացվել է. Արտոնյալ պայմաններով ծառայություններ կմատուցի22 նոյեմբերի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը «Ռիո» առևտրաժամանցային կենտրոնում բացեց իր նոր՝ «Քոչար» մասնաճյուղը: Այն երկար աշխատանքային գրաֆիկով բանկի չորրորդ մասնաճյուղն է, աշխատելու է շաբաթը 7 օր՝ ժամը 10:30-ից մինչև 21:15-ը: Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ մասնաճյուղը հնարավորություն կտա հաճախորդներդներին օգտվել բանկի ծառայություններից ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ երեկոյան՝ աշխատանքից հետո: «Սա Երևան քաղաքի մոլերի տարածքում թվով արդեն չորրորդ մասնաճյուղն է, որն ունենալու է երկար աշխատանքային գրաֆիկ: «Քոչար» մասնաճյուղը նպատակ ունի նաև բեռնաթափելու Ամերիաբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը, որը միակն էր ամբողջ Արաբկիր վարչական շրջանում»,- ասաց Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով, բանկի համար ամենակարևորը հաճախորդներին արագ և որակյալ սպասարկելն է, ինչին միտված է նաև նոր մասնաճյուղի բացումը: «Անում ենք առավելագունը, որպեսզի բացթողումներ չլինեն հաճախորդներին սպասարկելիս: Սա, կարծում եմ, այն հիմնական կետն է, որի շնորհիվ հաճախորդների մեծ ներհոսք կա Ամերիաբանկ», - նշեց Բարսեղյանը: Նրա խոսքով՝ առաջիկա երեք ամսվա ընթացքում մասնաճյուղը գրավիչ արշավներ և զեղչեր է առաջարկելու հաճախորդներին: «Ունենալու ենք արշավ, մասնավորապես` ինտերնետ բանկինգի և քարտերի գծով: Գործելու են գրավիչ զեղչեր, ուստի` կոչ ենք անում բոլոր հաճախորդներին օգտվել այս արշավից», - ասաց Արման Բարսեղյանը:
Նոր մասնաճյուղն առաջարկում է նաև արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկակական և իրավաբանական անձանց համար, որոնք մինչև 2018-ի մարտի 31-ը կդառնան Ամերիբանկի հաճախորդ՝ հաշիվ բացելով «Քոչար» մասնաճյուղում: Բանկը, մասնավորապես, առաջարկում է մեկ տարվա անվճար սպասարկմամբ Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի, Business քարտի, ընկերության երկու ղեկավարին կամ իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի՝ բացառությամբ Platinum կամ Infinite քարտերի, տրամադրում:
Նոր ֆիզանձի հաշիվ բացելու դեպքում, մասնաճյուղն առաջարկում է նաև Ամերիա Օնլայն, Մոբայլ և Հեռախոսային Բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, ինչպես նաև մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի՝ բացառությամբ Platinum կամ Infinite քարտերի, տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ: Նոր մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Դրա տարածքում նաև տեղադրված են կանխիկ մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |