Ադրբեջանում քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանները զրկվում են լիազորություններից22 նոյեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում հայտնի փաստաբան Յալչին Իմանովի լիազորությունների դադարեցումը, որն այն սակավաթիվ փաստաբաններից է, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների շահերը: Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը ստեղծվել է 2014-ի հոկտեմբերին ադրբեջանցի մի խումբ նախկին քաղբանտարկյալների կողմից: Ըստ կենտրոնի, այդ քայլը վկայում է, որ դատարաններում իրավաբանական ներկայացվածության սահմանափակումն Ադրբեջանում ուղղված է քաղաքացիների իրավական պաշտպանության թուլացմանը, գրում է Contact.az-ը: Կենտրոնի ղեկավար Էլշան Գասանովը նշել է, որ հենց Փաստաբանների կոլեգիան է հեռացնում իշխանություններին չգոհացնող փաստաբաններին՝ նշելով, որ նախկինում փաստաբանի լիազորություններից են զրկվել Ալաիֆ Հասանովը, Ասլան Իսմայլովը, Հալիդ Բագիրովը, Էլչին Նամազովը և այլոք: Իսկ փաստաբան Ալիաբբաս Ռուստամովը ձերբակալավել է անհիմն մեղադրանքով: Կենտրոնը նշում է նաև, որ Ադրբեջանի Մամուլի խորհրդի միջոցով ճնշում է գործադրվում մամուլի հանդեպ, մասնավորապես, սև ցուցակում են հայտնվում քաղբանտարկյալների իրավունքների խախտումները լուսաբանող կայքերը: Նշվում է, որ առանց դատարանի որոշման, միայն վերոնշյալ Խորհրդի հանձնարարականով, տասնյակ կայքեր են արգելափակվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |