Հայազգի Էնդի Սերկիսը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում Շարլիզ Թերոնի հետ22 նոյեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայազգի հոլիվուդյան դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան) երկրորդական դեր կկատարի Lionsgate կինոստուդիայի և ռեժիսոր Ջոնաթան Լևինի Flursky նախագծում, որտեղ գլխավոր դերակատարները կլինեն Սեթ Ռոգենը և Շարլիզ Թերոնը: Ֆիլմն անհաջողակ լրագրողի մասին է՝ Ֆրեդ Ֆլարսկու, որը որոշում է նվաճել Թերոնի հերոսուհու համակրանքը, որին սիրահարված է մանկուց: Խնդիրն այն է, որ իր ցանկությունների օբյեկտը ԱՄՆ պետքարտուղարն է՝ շատ ազդեցիկ ու անհասանելի կին: Սերկիսը կատարում է հերոսի պետ մեդիամագնատի դերը, գրում է Kinomania.ru-ն: Նկարահանումներն անցնում են Մոնրեալում: Սերկիսի խաղին կարելի է հետևել motion-capture «Վերջին ջեդայներում» և «կենդանի» «Սև պանտերայում»: Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրը անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ: «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |