22 փետրվարի 2008 - 17:15 AMT
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանի Գլխավոր դատախազություն
Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցները խաղաղ երթ են կազմակերպում Երեւանի կենտրոնով: Ցուցարարները պատրաստվում են Ազատության հրապարակից Թումանյան եւ Աբովյան փողոցներով շարժվել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ: Գլխավոր դատախազության շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են ելույթ ունենալ` պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր, ըստ նրանց, մասնակցել են ընտրությունների արդյունքների կեղծումներին: Հանրահավաքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը կմնա Ազատության հրապարակում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: