Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ՝ պահպանելով առաջատարի դիրքը

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ՝ պահպանելով առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:

Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ ոքի է ավարտել պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Արոնյանն ունի 4 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է մրցաշարի ութ մասնակցի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---