Հայաստանը 8 կետով բարելավել է իր դիրքը «Սոցիալական առաջընթաց 2017» վարկանիշում

Հայաստանը 8 կետով բարելավել է իր դիրքը «Սոցիալական առաջընթաց 2017» վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2017 թվականին 8 կետով բարելավել է իր դիրքը «Սոցիալական առաջընթաց» վարկանիշում:

Social Progress Imperative միջազգային կազմակերպության վարկանիշի համաձայն՝ 2016-ի 67-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը 2017-ին 69,01 ցուցիչով զբաղեցնում է 59-րդ տեղը աշխարհի 128 երկրեների շարքում:

Հարավային Կովկասի երկրների շարքում սոցիալական առաջընթացի ամենաբարձր ցուցիչն ունի Վրաստանը, այն աղյուսակում զբաղեցնում է 53-րդ տեղը, Արդրբեջանը 76-րդն է: Թուրքիան զբաղեցրել է 61-րդ, Իրանը՝ 88-րդ, իսկ Ռուսաստանը՝67-րդ հորիզոնականը:

Վարկանիշը կազմվում է մի քանի ենթացուցանիշներով՝ բնություն, խմելու ջրի և օդի մաքրություն, կրթություն, առողջապահություն, տնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև մարդու ազատություն, իրավունքներ, արդարադատություն և այլն:

Թվարկված ցուցանիշներով Հայաստանը հիմնականում դրական ցուցանիշներ ունի, իսկ ահա մարդու իրավունքներին և հիմնական ազատություններին վերաբերող ցուցանիշները բավականին ցածր են՝ համապատասխանաբար՝ 43,06 և 49,32:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---