Արցախում նոր զորամաս կկառուցվի. Կֆինանսավորի Ծառուկյանը23 նոյեմբերի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարթոնին ընդառաջ որոշել է հանդես գալ Արցախի անվտանգությանը նպաստող խոշորածավալ նախաձեռնությամբ: Գործարարի միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս: Նոյեմբերի 23-ին կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը, որին յուրաքանչյուր տարի Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական մեծ ներդրումն է ունեցել: «Այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Հանուն Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»,-ասվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ: Զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |