Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է

Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է

PanARMENIAN.Net - Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Վարկանիշը կազմվել է ձմռանը զբոսաշրջային ճամփորդությունների ուղղությունների վերլուծության հիման վրա:

Ըստ գործակալության, զբոսաշրջիկները ձմռանը Հայաստան են հաճախում միջինը 4,5 օրով և օրական ծախսում են $65: Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Բիշքեկը, Քիշնևը և Գյանջան ԱՊՀ նախընտրած քաղաքներն են ռուս զբոսաշրջիկների համար Ամանորին:

ԱՊՀ երկրների մայրաքաղաքներ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են հանգստյան օրերին, ինչպես նաև լեռնադահուկային ուղևորություններ կատարում դեպի հայկական Ծաղկաձոր, ղազախական Չիմբուլակ, բելառուսական Սիլիչի: ԱՊՀ-ում ամենաէժան ուղևորությունների թվում են Քիշնևն ու Բիշքեկը, իսկ «լյուքս» կարգի հանգստի համար առաջատարն Աստանան է:

Ռուսաստանում Ամանորի տոները կանցնեն դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---