24 նոյեմբերի 2017 - 12:49 AMT
Նոյեմբերի 26-ի գիշերը 4-6 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:

Երևանում նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 25-ի ցերեկը, նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը