Հզոր պայթյուն Եգիպտոսում. Զոհերի թիվը հասել է 85-ի

Հզոր պայթյուն Եգիպտոսում. Զոհերի թիվը հասել է 85-ի

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում: Զոհերի թիվը կարող է հասնել 85-ի: Վիրավորները 80-ից ավելի են: Տուժածների թվում շատ են երեխաները:

Պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվող մզկիթում աղոթքի ժամանակ, իսկ հետո ահաբեկիչները կրակ են բացել դուրս եկող մարդկանց ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովստին:

Տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ:

Եգիպտոսի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել իրավիճակը գնահատելու համար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---