Հայաստանի խորհրդարանի յոթ պատգամավորներ միացել են բողոքող ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին են միացել հայկական խորհրդարանի յոթ պատգամավորներ: Ինչպես հայտարարել է այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը, ընդդիմադիր ուժերին միացել են Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամներ` անկուսակցական Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ Ռոստամ Գասպարյանը (անկուսակցական):



Ինչպես հաղորդում է «Նովոստի-Առմենիան», Հայաստանի Հանրապետական կուսացկության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունում դեռեւս համապատասխան տեղեկատվություն չկա, եւ այն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանը տվյալ հայտարարությունը ծիծաղաշարժ է անվանել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---