Amazon-ի հիմնադրի կարողությունը «սև ուրբաթից» հետո գերազանցել է $100 մլրդ

Amazon-ի հիմնադրի կարողությունը «սև ուրբաթից» հետո գերազանցել է $100 մլրդ

PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը «սև ուրբաթից» հետո գերազանցել է $100 միլիարդը:

Վաճառքների աճի հետևանքով 2 տոկոսով Amazon-ի բաժնետոմսերի աճի արդյունքում Բեզոսի կարողությունն ավելացել է 2.4 մլրդ դոլարով՝ հասնելով 100,3 միլիարդի, գրում է Meduza-ն Bloomberg-ի վրա հղումով:

Պարբերականը Բեզոսին անվանում է առաջին մարդը, որի կարողությունը 1999ից ի վեր գերազանցել է 100 միլիարդը: Նախորդը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է: Վերջին տարում Բեզոսի կարողությունն աճել է 32,6 միլիարդով:

2017-ին Ջեֆ Բեզոսը ճանաչվեց աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Բիլ Գեյթսից: Բեզոսն, ի տարբերություն այլ ձեռներեցների, բավականին քիչ է ծախսում բարեգործության վրա: Ըստ գործակալության հաշվարկների, առանց բարեգործական ծախսերի Գեյթսի կարողությունը կլիներ ոչ թե 86,8 մլրդ դոլար, այլ ավելի քան 150 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---