Թուրքական պարբերական. Մոռացված հայկական մայրաքաղաք Անին կանգնած է միայնության մեջ

Թուրքական պարբերական. Մոռացված հայկական մայրաքաղաք Անին կանգնած է միայնության մեջ

PanARMENIAN.Net - 1920-ից ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անի քաղաքի վսեմության և միայնության, հնադարյան եկեղեցիների և ճարտարապետական այլ արժեքների մասին ծավալուն անդրադարձ է կատարել թուրքական Daily Sabah պարբերականը:

«Մոռացված հայկական մայրաքաղաք Անին կանգնած է միայնության մեջ: Ճանապարհորդները այն բացահայտելու համար պետք է ինքնաթիռով գան Կարս, իսկ հետո ցամաքային ճանապարհով պետք է ուղևորվեն դեպի Օջաքլը գյուղ, որը մոտ է Հայաստանի սահմանին, այնուհետև ոտքով պետք է բարձրանան բլուրը, որի վրա տեկայված է քաղաքը», - գրում է թուրքական պարբերականը՝ հավելելով, որ քաղաքն իր ճարտարապետությամբ կարող է մրցել Բյուզանդիայի Կոստանդնուպոլիսի հետ:

«200.000 բնակիչ ունեցող քաղաքն ավելի մեծ էր, քան Լոնդոնն ու Փարիզը ժամանակին: Այն ուներ հսկայական ամրոց, պաշտպանական պարիսպներ, հազարավոր եկեղեցիներ, 40 դարպաս և ծաղկուն տնտեսություն: Այս բոլորը այսօր լքված ավերակներ են», - գրում է պարբերականը և երզրափակում, որ քաղաքը կանգուն մնացած դեռ շատ արժանիքներ ունի:

Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորական գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: Այն անվանում էին 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Այնտեղ են գտնվում պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները` Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Հովվի, Ամենափրկիչ և այլ եկեղեցիները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---