Երևանում արկի պայթյունից քաղաքացի է տուժել

Երևանում արկի պայթյունից քաղաքացի է տուժել

PanARMENIAN.Net - Երևանի Այվազովսկու փողոցում արկի պայթյունից քաղաքացի է տուժել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ նրան բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---