Սմարթֆոնից կախում ունեցողների համար հատուկ սարք է ստեղծվել27 նոյեմբերի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինգերը սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ The Substitute Phone սարքն է ստեղծել: The Verge կայքը գրում է, որ սարքը սմարթֆոնի իմիտացիա է ստեղծում: Այն նախագծվել է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես սմարթֆոնն իրենց ձեռքում պահելու սովորություն ունեն կամ ձանձրանում են երկար հերթերում: The Substitute Phone-ը ունի գրեթե նույն կշիռը ինչ սմարթֆոնը, պատրաստված է պլաստիկից: Սարքի մեջ տեղադրված են քարե գնդիկներ, որոնք ստեղծում են սմարթֆոնի էկրանին մատների հպումով հաճախակի կատարվող գործողությունների իմիտացիա, օրինակ` թերթել, մեծացնել և փոքրացնել պատկերը, արգելաբացել հեռախոսը և այլն: Քլեմենս Շիլինգերը հայտնել է, որ սարքը նախատեսվում է վաճառքի հանել, սակայն դեռևս հստակ ժամկետներ հայտնի չեն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |