23 փետրվարի 2008 - 14:54 AMT
Նիկոլաս Բերնս. Կոսովոն եզակի դեպք է իր միջազգային ձեւակերպման տեսանկյունից
Կոսովոն եզակի դեպք է իր միջազգային ձեւակերպման տեսանկյունից եւ ոչ մի դեպքում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, այդ դեպքը չի կարող նախադեպ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եղակալ Նիկոլաս Բերնսը:
Նրա կարծիքով, Կոսովոյի մոդելի եզակիությունը նրանում է, որ ՄԱԿ-ը իր վերահսկողության տակ է առել Կոսովոն Սերբիայի հետ պատերազմից հետո 1999 թվականին, եւ այն ժամանակից ի վեր տարածաշրջանում այդ կառույցն է ղեկավարել: «ՄԱԿ-ի ներկայացուցիչը Կոսովոյում վերահսկվող անկախություն է առաջարկել: Եւ այսօր Եվրոպայի երկրների մեծամասնությունը, ինչպես եւ ԱՄՆ-ն, ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Դրանում է կայանում Կոսովոյի յուրօրինակությունը, եւ նման տարբերակներ չկան աշխարհում որեւէ տեղ»,- նշել է Բերնսը, հաղորդում է ԱՊԱ-ն: