Մխիթարյանը բաց կթողնի Պրեմիեր լիգայի հերթական հանդիպումը

Մխիթարյանը բաց կթողնի Պրեմիեր լիգայի հերթական հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չի գա նոյեմբերի 28-ին կայանալիք Պրեմիեր լիգայի մրցաշրջանի հերթական՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուոթֆորդ» հանդիպմանը: Այս մասին «ՄՅՈւ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի մարզիչն անփոփոխ էր թողել «ՄՅՈւ»-ի հիմնական կազմը «Նյուքասլ Յունայթեդի» և «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ հանդիպումների ընթացքում:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել: Նրա ելույթների մակարդակը գնալով վատացավ գոլերի, արդյունավետ փոխանցումների, բարձր ճնշման, մրցակցից գնդակը խլելու և այն օգուտի տեսակետից, որը պետք է թիմին բերի 10 համարի տակ խաղացող ֆուտբոլիստը: Դա բավարար էր այլ ֆուտբոլիստներին շանս տալու համար: Յուրաքանչյուրն արժանի է շանսի՝ ամեն ինչ պարզ է»,-ասել է Մոուրինյոն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---