ՌԴ-ում Tax Free համակարգ կգործի. ՀՀ քաղաքացիների վրա այն չի տարածվի

ՌԴ-ում Tax Free համակարգ կգործի. ՀՀ քաղաքացիների վրա այն չի տարածվի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռուսաստանում օտարերկրացիների համար ԱԱՀ փոխհատուցման համակարգի ներդրման վերաբերյալ: Tax Free-ն կգործի երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց համար ՌԴ-ում գնված ապրանքներն արտահանելիս, սակայն ՀՀ քաղաքացիները չեն կարողանա օգտվել դրանից:

Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ինտերնետ պորտալում: Համապատասխան հոդվածը ներառվել է Հարկային օրենսգրքում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, նորմն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին: Սակայն ամբողջապես համակարգը կգործի 2018-ի հունվարի 1-ից:

Ըստ օրենքի, Tax free-ի համակարգից կօգտվեն այն երկրների քաղաքացիները, որոնք ԵՏՄ անդամ չեն: Ուստի, օրենքը չի տարածվում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների վրա: Նրանք կարող են փոխհատուցում ստանալ, որը հավասար կլինի ԱԱՀ 18 տոկոսին, քանի որ հանվում է Tax free-ի օպերատորի միջնորդավճարը: Ընդ որում, գնման գումարը պետք է առնվազն 10.000 ռուբլի լինի հարկերի հետ միասին:

Փոխհատուցում ստանալու համար հարկ կլինի գնում կատաելիս ստանալ tax free անդորրագիրը և ներկայացնել հարկային մարմնին: Փոխատուցում հնարավոր կլինի ստանալ 2 եղանակով՝ օպերատորի միջոցով, կամ ուղղակի խանութի, որը միացել է այդ համակարգին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---