Զարիֆ. Էներգետիկ ու տարանցման ոլորտը Իրան-ՀՀ գործակցության կարևորագույն կետերն են

Զարիֆ. Էներգետիկ ու տարանցման ոլորտը Իրան-ՀՀ գործակցության կարևորագույն կետերն են

PanARMENIAN.Net - Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Զարիֆն ընդգծել է, որ «Էներգետիկ ու տարանցման ոլորտը համագործակցության կարևորագույն կետերն են», հայտնում է Aysor.am-ը:

«Լավ հնարավորություններ են ընձեռված զարգացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Երևանյան այս այցի ընթացքում, ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ ու գործարարներ», - ասել է Մոհամմադ Զարիֆը:

Մոհամմադ Զարիֆը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանն ու հայ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի օրերին հղած ցավակցությունների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---