Թուրքիան որոնում է Հայաստանով Գերմանիա փախած նախկին դատախազներին28 նոյեմբերի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն դատարանն Ինտերպոլին է փոխանցել 3 նախկին դատախազի անձնական գործերը՝ պահանջելով միջազգային հետախուզում հայտարարել: Ցուցակում են Զեքերիա Օզը, Ջելալ Կարան և Մեհմեդ Յուզգեչը: Նրանց բոլորին կասկածում են Գյուլենի Ֆետո կազմակերպությանը հարելու մեջ: Նախկին դատախազները հեռացել են Թուրքիայից 2015-ին և Վրաստանի ու Հայաստանի տարածքով հասել Գերմանիա: Անկարան պահանջել էր Բեռլինից արտահանձնել նրանց, սակայն պատասխան չի ստացել: Պաշտոնական Բեռլինը Ֆեթուլահ Գյուլենի շարժումը համարում է «կրոնական ուղղվածության կազմակերպություն»` մերժելով նուրսիստներին հետապնդելու Անկարայի պահանջը: Մերկելի կառավարությունը նաև խոստովանում է, որ զգալի ֆինանսական միջոցներ է տրամադրում նուրսիստներին» Ըստ թուրքական իշխանությունների, Գյուլենի գլխավորած գաղտնի կազմակերպության նպատակը իշխանափոխությունն է Թուրքիայում: Բոլոր վերոնշյալ դատախազները գործեր էին վարում՝ կապված կոռուպցիայի հետ իշխանության վերին շերտերում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: 2013-ին կասկածի տակ հայտնվեցին նույնիսկ նախագահ Էրդողանի ընտանիքի անդամները, մասնավորապես, նրա որդի Բիլյալ էրդողանը: «Մեծ կաշառք» գործողության շրջանակում 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: 4 նախարար ստիպված եղան հրաժարական տալ, այդ թվում ներքին գործերի նախարարը: Նրանց մեղադրում էին թենդերների հետ մեքենայությունների, պաշտոնեական դիրքի չարաշահումների, կաշառք վերցնելու մեջ: Սակայն 2014-ին որոշվեց, որ բավարար ապացույցներ չկան, ինչպես չկան հիմքեր քրեական հետապնդման համար: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |