«ՎԿոնտակտե»-ում արդեն հնարավոր է խմբագրել ուղարկած հաղորդագրությունները28 նոյեմբերի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցի թիմը հայտնել է հաղորդագրությունների թարմացված ծառայության գործարկման մասին: Այժմ օգտատերերը կկարողանան խմբագրել հաղորդագրությունները, իսկ խմբակային չաթեր ստեղծողները կկարողանան հղումներ ստեղծել զրույցին միանալու համար: Անձնական հաղորդագրությունների խմբագրումը հասանելի է 24 ժամվա ընթացքում: Ուղարկելուց հետո թարմացված հաղորդագրությունները կունենան «խմբ.» նշումը, գրում է Ferra.ru-ն: Խմբագրման համար հարկավոր է սեղմել մատիտի պատկերով պատկերակին կայքի ամբողջական կամ բջջային տարբերակներում: Android-ի օգտատերերն արդեն կարող են տեսնել հաղորդագրությունների փոփոխման արդյունքները: Ինչպես նշում են մշակողները, նորամուծությունը շուտով հասանելի կլինի VK պաշտոնական հավելվածների թարմացումներում: Բացի այդ, այժմ օգտատերին չաթին միացնելու համար պարտադիր չէ նախապես միացնել ընկերների ցանկին՝ փոխարենը կարելի է հղումով հրավիրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |