Stratfor. Միայն ՌԴ նկատմամբ վստահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար

Stratfor. Միայն ՌԴ նկատմամբ վստահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական գործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվայի նախաձեռնողականությունը և այս երկրին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը ցույց են տալիս, որ միայն Ռուսաստանի նկատմամբ վստահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Այդ մասին գրում է ամերիկյան աշխարհաքաղաքական վերլուծական Stratfor հարթակը:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական ներկայիս հակասությունները բարդացնում են Հայաստանի՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ջանքերը: ՌԴ-ին սանձելու Արևմուքտի հռետորաբանությունը կարող է նույնիսկ կոշտ ճնշման տակ դնել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործակցումը: Սակայն Հայաստանի ազգային շահը պահանջում է առնվազն պահպանել արևմտյան ինստիտուտների և, հատկապես, ԱՄՆ-ի հետ գործակցության ներկայիս մակարդակը: Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է լուծել Արևմուտքի հետ գործակցության հարցը՝ խուսափելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վտանգելուց և վերջինիս զայրույթը հարուցելուց», - գրում է հարթակը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին և ԼՂ հակամարտության շուրջ դրան հաջորդած զարգացումներին, հարթակը գրում է, որ Ադրբեջանը մերժում է 2016-ին Վիենայի և Սանկտ Պետերբուրգի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի լիազորությունների ընդլայնման և առաջնագծում հսկող մեխանիզմների ներդրման առաջարկությունները, մինչդեռ Հայաստանը համարում է դրանք հետագա բանակցությունների հիմնական նախապայմաններ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---