Մեսսին առաջ է անցել Նեյմարից. Տարեկան 43 մլն եվրո է ստանում

Մեսսին առաջ է անցել Նեյմարից. Տարեկան 43 մլն եվրո է ստանում

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հետ հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները: Ըստ նոր պայմանագրի, Մեսսին տարեկան կստանա 30 մլն եվրո, սակայն բոնուսների հետ միասին նրա աշխատավարձը կկազմի 43 մլն եվրո:

Այսպիսով Մեսսին այսուհետ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Այս ցուցանիշով նա առաջ անցավ Կառլոս Տևեսից և Նեյմարից, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Միայն պայմանագիրը կնքելու համար Մեսսին 50 մլն եվրո է ստացել:

Նոյեմբերի 26-ին Մեսսին երկարացրեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2020/2021 խաղաշրջանի ավարտը: Նախկինում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն էին ՉԻնաստանումն հանդես եկող Կառլոս Տեվեսը (38 մլն եվրո) և ՊՍԺ հարձակվող Նեյմարը (36 մլն եվրո):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---