
Բժշկական ծառայությունների ցածր գները Հայաստանում գնալով ավելի գրավիչ են դարձնում երկիրն օտարերկրացիների համար: Զբոսաշրջիկների 10-րդ մասը Հայաստան է գալիս առողջապահական նպատակներով, որտեղ բուժօգնության մակարդակը չի զիջում միջազգային չափանիշներին: Այդ մասին ավում է «Միր 24»-ի տեսանյութում:
Արուսյակ Գյոդակյանը Ռուսաստանից առաջին անգամ է Հայաստանում՝ նա որոշել է ոչ միայն տեսնել երկիրը, այլ նաև այցելել ատամնաբույժի: «Այստեղ ամեն ինչ շատ որակյալ են անում և մատչելի գնով», -ասել է նա: Աղջկան Հայաստանում օգնելու են ճիշտ դիրքում ֆիքսել ծնոտը, որպեսզի ատամի բրեկետների կամ իմպլանտների տեղադրման ժամանակ ատամնաշարը չխախտվի:
«Մեր այցելուների 40%-ն արտերկրից է: Առավել հաճախ գալիս են Վրաստանից, երկրորդ տեղում Ռուսաստսանի և Չինաստանի քաղաքացիներն են»,-նշում է բժիշկ-օրթոպեդ Հայկուշ Ալեքսանյանը:
Տեսանյութում ասվում է, որ տարածվում է նաև հայ պլաստիկ վիրաբույժների համբավը: Մեկ գոհ հաճախորդը հաջորդ տարի ուղարկում է բարեկամին կամ ծանոթին: Բավականին մեծ դերակատարում ունեն այդ հարցում նաև սոցցանցերը:
Նշվում է, որ բուժման նպատակով զբոսաշրջիկների հիմնական հոսքը գրանցվում է ամռանն ու գարնանը: ՀՀ կլինիկաներից շատերը կսկսել են հատուկ տուրեր կազմակերպել: Այդպիսի տուրերը ներառում են ավիատոմսը, կացությունն ու բուժծառայությունները: Այժմ նրանք մտադիր են նաև էքսկուրսիաներ ընդգրկել փաթեթում:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակում, որն օգնելու է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը երկրում, ասվում է ռեպորտաժում: