Մայր Աթոռում նշել են 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակը

Մայր Աթոռում նշել են 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նշվել է 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մայր Տաճարում կատարվել է հանրապետական մաղթանք: Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգադի կամավորականներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:

Զորամիավորումը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին : Այն մասնակցել է Արցախի ավելի քան 50 բնակավայրերի ազատագրմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---