Yandex-ն ինքնակառավարվող տաքսի է փորձարկել (վիդեո)

Yandex-ն ինքնակառավարվող տաքսի է փորձարկել

PanARMENIAN.Net - Ռուսական Yandex ընկերությունն առաջին անգամ փորձարկել է իր ինքնակառավարվող տաքսիի նախատիպը ձնառատ ճանապարհի վրա: Techcrunch կայքը գրում է, որ մեքենան փորձարկման ընթացքում ինքնուրույն հաղթահարել է 300 կմ:

Ինքնակառավարվող տաքսիի համակարգը նախատեսված է միայն իդեալական երթևեկության և անթերի ճանապարհների համար. ինչպես վարորդները, այս համակարգը նույնպես պետք է պատրաստ լինի ոչ բարենպաստ եղանակային պայմաններին: Ընկերությունը դեռևս չի փորձարկել մեքենան երթևեկության մեջ, ինչն ըստ էության ամենամեծ մարտահրավերն է, որը համակարգը պետք է կարողանա հաղաթահարել:

Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է երթևեկության մեջ ինքնակառավարվող մեքենաների գործածությունը: Նախագծի ղեկավար Դմիտրի Պոլիշչուկի խոսքով՝ ընկերությունը հույս ունի, սակայն, որ 2018 թվականին հնարավորություն կունենա փորձարկել ինքնակառավարվող տաքսին երթևեկության մեջ:

«Մենք փորձարկելու ենք մեքենան ամբողջ ձմեռ, որպեսզի համոզվենք, որ մեր տեխնոլոգիան անվտանգ է»,- ասել է Դմիտրի Պոլիշչուկը:

Yandex-ն ինքնակառավարվող տաքսիի նախատիպն առաջին անգամ ներկայացրել է 2017-ի մայիսին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---