Բարսեղյան․ Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները29 նոյեմբերի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԿԲ կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը դրական քայլ էր, որը նպաստեց բանկային համակարգում կոնսոլիդացիայի ու արդյունավետության բարձրացմանը և որոշ չափով նոր գումար բերեց երկիր։ Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքների փոփոխության միտումներին նվիրված առցանց հարցուպատասխանի ընթացքում։ Նա նշեց, որ արդյունքում բանկային համակարգում կապիտալի ավելցուկ ու իրացվելիության պահանջ է առաջացել, ինչն ազդել է տոկոսադրույքների վրա։ «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները, ու վերջին ամիսներին դրանց նվազման գործոններից մեկը հենց ԿԲ պահանջն էր», - ասաց նա։ Բարսեղյանի խոսքով, չնայած ԿԲ որոշման դրական ազդեցությանը, կարելի էր կապիտալի նվազագույն չափն աստիճանաբար ավելացնել։ «Գուցե և ավելի ճիշտ կլիներ, որ կապիտալի ավելացման որոշակի ժամանակացույց լիներ, որպեսզի տոկոսադրույքներն աստիճանաբար նվազեին՝ կարճաժամկետ կտրուկ փոփոխությունները հնարավորինս բացառելով», - ասաց նա։ ԿԲ-ն բարձրացրել էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափն 2015 թվականին՝ սահմանելով, որ 2017 թվականի հունվարի մեկից այն պիտի կազմի 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Որոշումը պայմանավորվում էր բանկերի խոշորացման ու տնտեսական տարբեր իրավիճակներում դիմակայելու ունակության ամրապնդման անհրաժեշտությամբ։ Միավորումների արդյունքում 2017-ից ՀՀ-ում մնաց 17 բանկ` 2015-ին 19-ի փոխարեն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |