Տիգրան Մանսուրյանը ներկայացված է «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգում29 նոյեմբերի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում է առաջադրվել: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը: Կոմպոզիտորի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Ամենամյա «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 28-ին Նյու Յորքում: Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է Լիբանանում, 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Մանսուրյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1992-95թթ. եղել է նրա ռեկտորը: Ներկա պահին ամբողջությամբ կենտրոնացել է ստեղծագործական գործունեության վրա: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |