Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղգործիչներին կաշառելը29 նոյեմբերի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում տեղի են ունեցել հատուկ լսումներ, որի թեման էրԱդրբեջանում և Սլովենիայում փողերի լվացումը: Մասնավորապես, քաննարկվել են եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման փաստերը Ադրբեջանի իշխանությունների կողմից, գրում է Contact.az-ը: «Լանդրոմատ» անվանումը ստացած աղմկահարույց սկանդալը գրավել է եվրոպացի պատգամավորների ուշադրությունը, որոնք դատապարտել են պաշտոնական Բաքվի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փաստերը: «Կաշառելու նպատակը եվրոպացիների աջակցությունը ստանալն էր և մարդու իրավունքների խախտման ու կոռուպցիայի համար Բաքվի քննադատությունը բացառելը»,-ասել են OCCRP-ի (Organization of Crime and Corruption Reporting Projects) լրագրողները: Եվրոպացի պատգամավորները իրենց վրդովմունքն են հայտնել Բաքվի և իրենց գործընկերների գործողությունների վերաբերյալ: OCCRP-ի ներկայացուցիչն իր հերթին վտանգավոր է համարել կաշառելու պրակտիկան Եվրոպայի խորհուրդ արտահանելու Բաքվի ձգտումը: Նա նշել է, որ դեռևս Ադրբեջանից գումարներ ստացած ոչ բոլոր անձինք են բացահայտվել: Ըստ 2017-ի սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ են արվել, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»: 2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը:Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել էԱգրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |