Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում ձախողվել է29 նոյեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Չնայած նախապես հայտարարվել էր Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի ստորագրման մասին, դա տեղի չի ունեցել: Արևելյան գործընկերության երկրներից այդպիսի համաձայնագիր չեն կնքել միայն Ադրբեջանն ու Բելառուսը, գրում է ադրբեջանական Contact.az-ը: Վրաստանը ԵՄ հետ ավիացիոն համաձայնագիրը կնքել էր 2010-ին, իսկ Հայաստանը նմանատիպ համաձայնագիր ստորագրեց նոյեմբերի 24-ին: Այդ համաձայնագիրը ստանդարտ է Արևելյան գործընկերության երկրների համար: Այն մասին, որ Ադրբեջանը ստորագրելու է համաձայնագիրը հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը: Ըստ ԵՄ կանոնների, երկրի ավիացիոն շուկան բաց պետք է լինի ԵՄ ընկերությունների համար, իսկ հաշվի առնելով ադրբեջանական AZAL ավիաուղիների մենաշնորհային բնույթը, ստորագրման ձախողումը չի զարմացնում, գրում է կայքէջը: Ամեն տարի AZAL-ի բյուջեի պետական սուբսիդավորումը կազմում է 10 մլն մանաթ: Բացի այդ, ըստ ԵՄ կանոնների, օդանավակայանն ու ազգային ավիափոխադրողը չեն կարող նույնը լինել, ինչպես Ադրբեջանում է:Ինչպես ասվում է հոդվածում, արդյունքում AZAL-ը շահեց, բայց տուժեցին Ադրբեջանի քաղաքացիները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |