Դելֆինները սովորել են թունավոր ձկներին որպես թմրամիջոց օգտագործել30 նոյեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Դելֆինների մասին պատմող Dolphins: Spy in the Pod(Դելֆիններ. Լրտեսը վտառում) փաստագրական սերիալի նկարահանող խումբը դելֆինների է նկարահանել, որոնք սովորել են որպես թմրամիջոց օգտագործել թունավոր ձկների արտազատած նյարդային տոքսինները: Ասեղնափոր ձկների տեսակը կարող է գիշատիչի հարձակման դեպքում փքվել: Ձկան ներքին օրգաններում և որովայնի մաշկում կան տոքսիններ, որոնցից ամենավտանգավորը տետրոդոտոքսինն է: Դա նյարդային կաթվածահար ազդեցության թույն է: Սակայն փոքր քանակությամբ տոքսինը թմրամիջոցի ազդեցություն է ունենում: Ըստ կենդանաբանների, դելֆինները գտել են այն եղանակը, թե ինչպես կարելի է թունավոր ձկներին ստիպել թույնի օպտիմալ քանակն արտազատել: Նրանք զգուշությամբ «ծամում» են ձուկը և տրանսի մոտ վիճակում հայտնվում, գրում է Lenta.ru-ն TechDisease-ի վրա հղումով: Կաթնասուններին նկարահանել են թաքնված տեսախցիկներով՝ որոնք տեղադրվել են կրիաների և ձկների նմանությամբ ռոբոտների վրա: Դա թույլ է տվել հետևել դելֆիններին նրանց բնական միջավայրում 900 ժամ շարունակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |