Լևոն Արոնյանը դարձյալ 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում30 նոյեմբերի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված դեկտեմբերի վարկանիշում: Հայ շախմատիստի վարկանիշը 2805 է: Վարկանիշը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2837 միավորով: Երրորդ հորիզոնականում ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովն է՝ 2799 միավորով: Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդ հորիզոնական, և Վլադիմիր Հակոբյանը`78-րդ հորիզոնական: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիﬕր Կրաﬓիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը: Լևոն Արոնյանը պահպանել էր 2-րդ տեղը նաև ՖԻԴԵ-ի նոյեմբերի վարկանիշում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |