Սարիկ Անդրեասյանը կնկարահանի «Հայրիկներ» ֆիլմը

Սարիկ Անդրեասյանը կնկարահանի  «Հայրիկներ» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի, նրա եղբոր՝ Ղևոնդ Անդրեասյանի և Արմեն Անանիկյանի «Մեծ կինո» ընկերությունը հայտարարել է «Մայրիկները» ֆիլմի նմանությամբ «Հայրիկներ» ալմանախը նկարահանելու մտադրության մասին:

«Մեծ կինոյից» բացի ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն նաև «Մարս Մեդիան», «Կարգոն» և All Media-ն: Ֆիլմը բաղկացած կլինի 4 կինոնովելից: Յուրաքանչյուր մաս իր ռեժիսորը կունենա՝ նովելները կնկարահանեն Սարիկ Անդրեասյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դմիտրի Դյաչենկոն և Կիրիլ Պլետնյովը, հայտնում է Rusarminfo-ն: :

Հայրիկների դերերում հանդես կգան Դմիտրի Նագիևը, Կոնստանտին Խաբենսկին, Վլադիմիր Մաշկովն ու Ռինալ Մուհամետովը:

Նկարահանումները կմեկնարկեն 2018-ի գարնանը, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---