Կամո Հովհաննիսյանը՝ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն ֆուտբոլիստ30 նոյեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողն է ճանաչվել 2016/17 խաղաշրջանում երկրպագուների վարկածով: Ամբողջ առաջնության ընթացքում ակումբի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթացել: Յուրաքանչյուր խաղից հետո կայքի այցելուները կարող էին նշել «Տորպեդոյի» 3 լավագույն ֆուտբոլիստի: Ամենից հաճախ հանդիպող ֆուտբոլիստին տրվում էր 3 միավոր, երկրորդ՝ 2, երրորդին՝1: Արդյունքում բելառուսական ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամը: Կաոմ Հովհաննիսյանը քվեարկության արդյունքում հավաքել է 52 միավոր, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Երկրորդ տեղում Մաքսիմ Սկավիշն է 31 միավորով, 3-րը՝ կիսել են Եգոր Զուբովիչն ու Ալեքսանդր Մակասը՝ 16-ական միավորով: Հովհաննիսյանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 10 խաղում նա լավագույնն է ճանաչվել, իսկ լավագույն եռյակում է եղել 24 անգամ՝ գործնականում յուրաքանչյուր հանդիպման արդյունքում: Առաջնության ավարտին Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |