Թուրքիայի դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Փայլանին

Թուրքիայի դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել 
Փայլանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազությունը պահանջում է մեջլիսի հայազգի պատգամավոր, ԺԴԿ («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության») անդամ Կարո Փայլանին զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից: Դատախազությունը նման պահանջագիր է ներկայացրել ընդհանուր առմամբ 121 պատգամավորի վերաբերյալ:

Թուրքիայի դատախազությունը մի շարք պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացվել մեջլիսի ղեկավարությանը:

Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագրեր, հայտնում է Ermenihaber-y թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի վրա հղումով:

Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերում է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), մնացած 75-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: 2 պահանջագիր է ուղարկվել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, ևս 3-ը՝ ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---