Էլէներգիայի արտադրությունն աճել է 5,4%-ով

Էլէներգիայի արտադրությունն աճել է 5,4%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի առաջին 10 ամսում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 6,313 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 5,991-ի մլրդ-ի փոխարեն։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 640 հատ արևային վահանակ, որից միայն 300-ը՝ հոկտեմբեր ամսին:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 33%-ը բաժին է ընկել Հայկական ատոմային էլեկտրակայանին, 35%-ը՝ ջերմաէլեկտրակայաններին, իսկ 32%-ը՝ հիդրոէլեկտրակայաններին։

2016-ին Հայաստանում արտադրվել է 7,3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.2%-ով քիչ է 2015 թվականի ցուցանիշից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---