Երեւանում առեւանգվել է ընդդիմությանը միացած գլխավոր դատախազի նախկին տեղակալը

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ի 22:00-ին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա հավանաբար առեւանգվել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, սեւ դիմակներով մի խումբ անձինք անհայտ ուղղությամբ տարել են Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, օգնական Կարեն Հովհաննիսյանին եւ վարորդ Լեւոն Պողոսյանին:



Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, այն բանից հետո երբ վերջինս հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը սատարելու մասին:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---