Վրաստանի Սահմանադրական դատարանն ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը 1 դեկտեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանը չեղարկել է մարիխուանայի օգտագործման համար նախատեսվող քրեական պատիժը՝ բավարարելով Վրաստանի քաղաքացի Շիանիձեի հայցը: Ըստ դատարանի որոշման, կանեփի և մարիխուանայի օգտագործումն այլևս չի համարվի քրեական հանցագործություն, գրում է Ինտերֆաքսը: Նշվում է, որ մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, որով «յուրաքանչյուրն ունի սեփական անձն ազատ զարգացնելու իրավունք»: Հայցվորը, մասնավորապես, դատարանում ապացուցում էր, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի հանգստի ձևն ինքնուրույն ընտրելու իրավունք ունի: «Դատարանը համարել է, որ անհատական օգտագործման դեպքում պատիժը չի կարող դիտարկվել որպես հանրային կարգի պաշտպանության ընդունելի միջոց»,-ասվում է ՍԴ որոշման մեջ: Վերջին շրջանում Վրաստանում ակտիվացել էր հանրային քարոզարշավը թմրանյութերի ապաքրեականացման պահանջով, հաճախ էին ակցիաներ կազմակերպվում՝ պահանջելով չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանայի և այլ արգելված միջոցներ օգտագործելու համար: 2017-ի հուլիսին Վրաստանի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն նորմը, որի համաձայն մարիխուանայի ոչ մեծ քանակության աճեցումն անձնական օգտագործման համար քրեորեն պատժելի հանցագործություն է: Ըստ վիճակագրական տվյալների, Վրաստանում 10.000 մարդուց 29-ը թմրամոլ է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |