Զեկույց. Հայաստանը բարեկեցությամբ առաջ է ՌԴ-ից, հետ՝ Վրաստանից

Զեկույց. Հայաստանը բարեկեցությամբ առաջ է ՌԴ-ից, հետ՝ Վրաստանից

PanARMENIAN.Net - Հայաստանը բարեկեցության ցուցանիշով 96-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի մոտ 150 երկրի շարքում: Legatum ինստիտուտի վարկանիշում Ադրբեջանը 10 կետով զիջում է Հայաստանին. այն 106-րդն է աղյուսակում:

Հայաստանը բարեկեցությամբ առաջ է անցնում նաև Ռուսաստանին, որը 101-րդն է աղյուսակում: Հարևան Վրաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ:

Ինստիտուտը վարկանիշը կազմելիս հիմնվել է տնտեսության զարգացվածության մակարդակի, բիզնես միջավայրի, կառավարման համակարգի, կրթության, առողջապահական համակարգի, անվտանգության, մարդու ազատության, սոցիալական կապիտալի, բնապահպանական իրավիճակի ցուցանիշների վրա:

Վարկանիշի համաձայն` աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը Նորվեգիան է. աղյուսակում այս երկրին հաջոդում են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Շվեդիան:

Բարեկեցության ամենավատ ցուցանիշը գրանցվել է Եմենում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---