ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone X-ն արդեն վաճառքում է

ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone X-ն արդեն վաճառքում է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար:

iPhone-ի նոր դարաշրջանի այս ներամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր Face ID տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է:

«iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ և այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասելէ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

iPhone X-ն ունի երբևէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ և պաշտպանվածություն՝ փոշուց և ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ և սելֆիներ՝ անգամ թույլ լուսավորության պայմաններում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---