ԱԱ-2018 բացման ՌԴ-Սաուդյան Արաբիա խաղն ամենացածր վարկանիշն ունի պատմության մեջ

ԱԱ-2018 բացման ՌԴ-Սաուդյան Արաբիա խաղն ամենացածր վարկանիշն ունի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականը կբացի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայի հետ խաղով: Թիմերը վարկանիշում զբաղեցնում են 65-րդ և 63-րդ տեղերը համապատասխանաբար:

ՌԴ-Սաուդյան Արաբիա հանդիպումը բացման խաղերից ամենացածր վարկանիշն ունի մրցաշարի անցկացման աբողջ պատմության կտրվածքով, հայտնում է Eurosport-ը:

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հանդիպումը կանցնի հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում:

Աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---