Կոնստանտին Օրբելյանը՝ «Համաձայնություն» մրցանակաբաշխության դափնեկիր

Կոնստանտին Օրբելյանը՝ «Համաձայնություն» մրցանակաբաշխության դափնեկիր

PanARMENIAN.Net - 2017թ. «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը:

Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը հանդիսանում է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---