2018-ի մայիսին կրկին կանցկացվեն «Երևանի գինու օրեր» 4 դեկտեմբերի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մայիսի 4-5-ին երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը, որի շրջանակում ՀՀ և Արցախի գինեգործները կներկայացնեն իրենց արտադրանքը: Այդ մասին ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ: Միջոցառումը կանցկացվի Սարյան-Թումանյան-Արամի խաչմերուկների հատվածում, ժամը 18:00-23:00-ի հատվածում: «Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են լինելու միջազգային գինեգետներ, ճանաչված սննդի բլոգերներ (Food bloggers): Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը և ապահովել Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք: Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուրօպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2017թ-ի միջոցառման 2 օրում այցելել է ավելի քան 25.000 տեղացի և զբոսաշջիկ: «Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |