Արամ Կարապետյանին կասկածում են Հայաստանի նախագահի եւ վարչապետի դեմ կեղծ ամբաստանություն ներկայացնելու մեջ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը շարունակում է պահվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում: Ինչպես հայտարարել է կասկածյալի փաստաբան Հարություն Բաղդասարյանը, Կարապետյանին ձերբակալել են երեք օրով, նրա դեմ քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 333 հոդվածով` կեղծ ամբաստանություն, մասնավորապես, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ` կապված նրա հետ, թե իբր իշխանությունները պատրաստ են հանձնել Մեղրին (այսպես կոչված «Մեղրիի միջանցքը») Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց:



Ինքը Կարապետյանը շարունակում է պնդել, որ դրանք «ոչ թե մեղադրանքներ էին, այլ հարցադրում»: Ինչպես նշել է Բաղդասարյանը, Կարապետյանի ելույթի տեսագրությամբ սկավառակները արդեն ներկայացվել են որպես ապացույց: Ըստ փաստաբանի, տվյալ պահին Կարապետայնը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Մինչդեռ, «Նոր ժամանակներ» կուսակցության մամլո քարտուղար Էմանուել Մարգարյանը հայտարարել է, որ Կարապետյանին կասկածում են «կեղծ ամբաստանության» մեջ, քանի որ թողարկված DVD-ում նա դիմում է ավելի վաղ ԶԼՄ-ներում արծարծված «Մեղրին հանձնելու» իշխանությունների մտադրությանը: Ըստ Կարապետյանի մամլո քարտուղարի, «ասվում էր, որ ըստ հատուկ պլանի, պատրաստվում էր բնակչության էվակուացիա, շինարարական եւ այլ աշխատանքներ Մեղրիում շուրջ 4,6 մլն արժողությամբ, եւ այդ պատճառով Ա.Կարապետյանը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Գլխավոր դատախազություն, խորհրդարան եւ ԱԱԾ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ Հայաստանի ՔՕ 333 հոդվածը ենթադրում է կեղծ ամբաստանություն կատարված հանցագործության համար, եթե անձը գործել է, գիտակցելով որ իր տրամադրած տեղեկատվությունը ակնհայտորեն կեղծ է: Նման գործողությունները պատժվում են տուգանքով` 200-400 նվազագույն աշխատավարձի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով 1-2 տարի ժամկետով, կամ 1-3 ամսվա կալանքով, կամ 2 տարուց ոչ ավելի ազատազրկմամբ: Նույն գործողությունն, ուղղորդված ծանր կամ առանձնակի ծանր հանցագործության մեղադրանքով, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծմամբ կամ շահադիտական մղումներով, պատժվում է 5 տարուց ոչ ավելի ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը նաեւ հաստատել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի, նրա եղբոր Վարդան Ջհանգիրյանի եւ նրանց ուղեկցող անձանց ձերբակալման փաստը: Բացի այդ, այսօր եւետ բերման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը եւ նրան ուղեկցող երկու անձինք, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---