Հայաստանը 2017-ին աշխարհում 3-րդ ռազմականացված երկիրն է 5 դեկտեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ավելի քան 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2017» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականավցած երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը: Հայաստանին վարկանիշում հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը և Բրունեյը: Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը: Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա: Ադրբեջանը վարկանիշում նահանջել է 2կետով՝ 2017-ին զբաղեցնելով 11-րդ տեղը 2016-ի 9-րդ տեղի փոխարեն: 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի 5,8%-ն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում այս թիվը կազմում է 5,7%: Զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են հատկացնում երկրների զինված ուժերի արդիականացման համար: 2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |